«Կարևոր եմ համարում, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի մեր մոտեցումները Թուրքիայի նախագահի հետ կիսելու հնարավորություն ունենամ»․ Նիկոլ Փաշինյան
![]() 315 Շաբաթ, 21 հունիսի, 2025 թ., 11:54 Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկաներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց․ «Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարևոր են, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանի ազդեցությունը կա Թուրքիայի վրա, իսկ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը դեռ ստորագրված չէ։ Նեգատիվ ազդեցություն զգո՞ւմ եք ընթացքի վրա»։ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև սերտ համագործակցությունը նորություն չէ․ «Մենք ուզում ենք տարածաշրջանում կայունություն ու տևական խաղաղություն հաստատել։ Կարևոր եմ համարում, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ու խաղաղության օրակարգի հետագա ընթացքի վերաբերյալ մեր մոտեցումները Թուրքիայի նախագահի հետ անձամբ կիսելու հնարավորություն ունենամ։ Անձնապես առերես խոսակցությունները կարևոր են»,- ասաց Փաշինյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
