«Թեհրանը ստիպված կլինի արձագանքել ԱՄՆ-ի հարձակումներին»․ Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը ստիպված կլինի արձագանքել ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումներին և մտադիր է դա անել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի։
«Միացյալ Նահանգներն են դավաճանել դիվանագիտությունը։ Նրանք գործողություն են իրականացնում Իրանի ժողովրդի դեմ։ Միայն նրանք են պատասխանատու, Իրանն իրավունք ունի պաշտպանվել ՄԱԿ-ի կանոնադրության և համապատասխան հոդվածների համաձայն։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունն ու անվտանգության շահերը պաշտպանելու համար՝ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի», - Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ասել է Արաղչին։
Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակն էր սահմանափակել երկրի միջուկային հնարավորությունները։ Նա ասել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Թեհրանը պահանջել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։
Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում ռադիոակտիվ նյութերի որևէ արտահոսք չի գրանցել:

«Գալու է պոպուլիստների մերժման ժամանակը»․ Արշակ Սարգսյան
4309:12
«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
11302:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
12101:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
22700:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
24000:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
103Երեկ, 23:24
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
120Երեկ, 22:42
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան
107Երեկ, 22:06