Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Հուլիսի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում պատարագ կմատուցի Բրազիլիայի թեմի առաջնորդը

Հուլիսի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում պատարագ կմատուցի Բրազիլիայի թեմի առաջնորդը
138
Երեկ, 21:54

Հուլիսի 3-ին, Ժամը 18:30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռը։
«Սուրբ Պատարագը մատուցելու է Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը։
Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Պատարագի սրբազան արարողությանը և աղոթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղության, գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար»,- նշված է հայտարարության մեջ։