Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել». Մեսրոպ Առաքելյան

«Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել». Մեսրոպ Առաքելյան
175
Երեկ, 16:36

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է հայտնել՝ իբր թե Դիլիջանի մանկապարտեզներից մեկի մասնաշենքը վերադարձվել է համայնքին։
Պարզվում է՝ այդ մանկապարտեզի չօգտագործվող շենքը միշտ եղել է համայնքի սեփականությունը, որը տրամադրվել է անհատույց օգտագործման ինչ-որ կազմակերպության։
Եվ ահա հիմա ընդամենը դադարեցվել է անհատույց օգտագործման պայմանագիրը ու շենքը ոնց եղել է Դիլիջանի համայնքի սեփականությունը, շարունակում է մնալ Դիլիջան համայնքի սեփականությունը»:

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան