Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Բաքուն այս անգամ էլ հաղթող դուրս կգա և Ռուսաստանին կստիպի հաշվի նստել իր հետ». Արա Պողոսյան

«Բաքուն այս անգամ էլ հաղթող դուրս կգա և Ռուսաստանին կստիպի հաշվի նստել իր հետ». Արա Պողոսյան
182
Երեկ, 17:42

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատելով Ադրբեջանի վարքագծին մոսկովյան արձագանքներից կարելի է եզրակացնել, որ Բաքուն այս անգամ էլ հաղթող դուրս կգա և Ռուսաստանին կստիպի հաշվի նստել իր հետ։
Ի սկզբանե պարզ էր, որ Ռուսաստանը ոչ տնտեսական, ոչ քաղաքական և առավել ևս ոչ էլ ռազմական որևէ միջամտություն չի կարող ցուցաբերել, ինչը շատ լավ գիտեն Բաքվում և բոլոր հնարավոր ձևերով փորձում են ստորացնել Ռուսաստանի Դաշնությանը։ Նաև Ռուսաստանի հաշվին ստեղծելով իր համար ռեգիոնալ տերության իմիջ, Ադրբեջանը փորձում է սակարկությունների գնալ նաև այլ կողմերի հետ, ու այստեղ Ռուսաստանը այլևս ոչ թե պիտանի գործընկեր է Ադրբեջանի համար, այլ խայծ՝ Արևմուտքի հետ բանակցելու և դա սակարկելու համար։
Ինչ խոսք, Թուրքիայից սովորել են, ինչպես վարվել...
Հ․Գ․ Միանգամից ասեմ, նույն բանաձևը Հայաստանի դեպքում չի կարող աշխատել, իզուր մի տանջեք ձեզ ու ժողովրդին»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան