Հինգշաբթի, 03 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կոչ ենք անում հուլիսի 4-ին միանալ երթին»․ «Սրբազան պայքար»

«Կոչ ենք անում հուլիսի 4-ին միանալ երթին»․ «Սրբազան պայքար»
133
Երեկ, 18:36

«Սրբազան պայքար»-ի թելեգրամյան գրառումը

Սիրելի հայրենակիցներ,

Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ կոչ ենք անում բոլորին հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին մասնակցել Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու)՝ ի պաշտպանություն ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանի կազմակերպվող հավաքին, ապա նաև երթին:

Այս պայքարը հանուն արդարության և հանուն Հայաստանի է: Չարիքի իշխանությունը կարծում է, թե իր ապօրինություններով, բռնաճնշումներով, հալածանքներով կարող է լռեցնել հայերին, կոտրել մեր ժողովրդի կամքը:

Չե´ն կարող: Չարիքը տապալվելու է: Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր հայաստանին», Եռագույնը՝ սև ու սպիտակին, Տաճարը՝ փողոցին:

Եվ ուրեմն՝ հանդիպում ենք հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում (Մալիբու):

Աղբյուրը`   Սրբազան պայքար