«Պետությունն ասել է՝ կրճատեք աշխատակազմը, չենք կրճատել, մեր գրպանից ենք աշխատավարձերը տալիս»․ Նարեկ Կարապետյան
![]() 215 Երեկ, 19:36 Ներդրվել է էլեկտրաէներգիայի հաշվիչների թվային համակարգը, և 800 հազար մարդ միացրած է այդ համակարգին օնլայն ռեժիմով։ Այս մասին «Նյուզ»-ի եթերում նշեց «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով, թե ինչ է փոխվել ՀԷՑ-ում, երբ այն ձեռք է բերել «Տաշիր» ընկերությունների խումբը։ «Դրա շնորհիվ մենք կարողացանք 40 միլիոն դոլար տարեկան խնայել, այդ միջոցներով վճարել ատոմակայանին, Երևանի ՋԷԿ-ին, որպեսզի էլեկտրաէներգիայի գինը չբարձրանա։ Եթե մենք սա չանեինք վերջին 8-9 տարվա ընթացքում ժողովուրդը պետք է 40 միլիոն դոլար ավել գումար հավաքեր, որպեսզի վճարեր լույսի փողը։ Ուզում եմ նշել, որ ՀՀ–ում գրեթե բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները այս նույն ժամանակահատվածում իրենց ծառայությունների գները բարձրացրել են։ Օրինակ «Հայփոստը» պետականացնելուց հետո, վերջին 10 տարվա ընթացքում համարյա երկու անգամ բարձրացրել է իր սակագները, «Վեոլիա ջուրը» վերջին 5-6 տարվա ընթացքում բարձրացրել է 10% ով, Բարձրավոլտը՝ 80%-ով։ Մենք համարյա թե նույն սանդղակի վրա ենք, չնայած որ կան այսպիսի թանկացումներ։ Դա արդյունք էր առաջին հերթին ավտոմատիզացիայի, երկրորդը՝ գողությունների կրճատման, կադրային քաղաքականության ու օպտիմիզացիաների արդյունքում մենք կարողացանք պահել սակագինը ու չունենալ սակագնային աճ»,- ընդգծեց Կարապետյանը։ Նա նաև հավելեց․ «Պետությունն ասել է՝ կրճատեք ձեր աշխատակազմը, մենք չենք կրճատել ու մոտավորապես 10 տարի է՝ տարին 3-4 միլիոն դոլար մեր գրպանից ենք այդ մարդկանց աշխատավարձերը տալիս»։ |
«Արդար կլինի, որ անխուսափելի վտանգի դեպքում Մայր Աթոռը տեղափոխվի այլ վայր». Միհրան Հակոբյան
7303:12«Իրականացվում է պանթուրքիզմի 2-րդ փուլը՝ Հայաստանի թուրքացումը»․ Վարդուհի Սարգսյան
13801:06«Իշխանափոխությունից հետո՝ որպես պատիժ, կվերադարձնենք պառավ կնոջ մոտ». Արգիշտի Կիվիրյան
14101:00«Էն որ քեզ նման հայվանի անունը Ալի կամ Զեյնաբ չի, դա էլ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շնորհիվ». Սարգիս Մնոյան
13000:12Ֆոն դեր Լեյենը հաջորդ հինգշաբթի կներկայանա խորհրդարան՝ վստահության քվեարկության համար
158Երեկ, 23:52Թուրքիայի խորհրդարանական կուսակցությունն առաջարկել է Հայաստանի հետ սահմանային անցակետը վերանվանել Թալեաթի անունով (լուսանկար)
165Երեկ, 23:42Փենթագոնը պարզաբանել է, որ չի պլանավորում ամբողջությամբ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
191Երեկ, 23:34«Ցույցերին մասնակցելու համար աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է»․ Արթուր Սաքունց
200Երեկ, 23:12