«Քո վախերը հախիցդ ավելի շուտ կգան, քան վաղվա Հայաստանի իրավապահ համակարգը». Նիկոլ Փաշինյան
148
Երեկ, 20:06
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վախենամ՝ հենց քո վախերը հախիցդ ավելի շուտ գան, քան վաղվա Հայաստանի իրավապահ համակարգը: Ինչ է «ներշնչումային հիվանդությունը»․ անհանգիստ, կասկածամիտ մարդկանց բնորոշ պսիխոգեն հիվանդությունների տեսակ․ այն դրսևորվում է կողմնակի ներշնչման կամ ինքնաներշնչման ազդեցությամբ, որևէ բանի առկայության վերաբերյալ մարդու համոզվածությամբ։ Ներշնչումային հիվանդության ամենատարածված տեսակը կպչուն վախերն են․ բժշկագիտությունից դուրս գանք, պարզ լեզվով ներկայացնենք՝ ինչ-որ ծանր, վատ բանի մասին պատմություն լսելիս, կարդալիս, խոսքը, ելույթը սխալ ըմբռնելիս առաջացնում է տագնապ։ Եթե անընդհատ իրեն վախեցնող բանի մասին մտածում է, սկսում է պատկերացնել իրեն այդ իրավիճակում։ Օրինակ, շատ են ասում չէ՞, որ մարդամեկը դատվելու է․ կպչուն վախերի պարագայում, երբ, օրինակ, անընդհատ կարդում է իր ֆեյսբուքյան էջում իր մասին մեկնաբանությունները, որոնք հիմնականում պատժվելու, դատվելու կոչ ու ցանկություն են, ինքն իրեն պատկերացնում է այդ վիճակում։ Եթե անգամ հիմնավորումներ են ներկայացվում, որ չկա նման բան, մեկ է՝ տագնապը նրա մոտ մնում է։ Ներշնչումային հիվանդություն ունեցողները կորցնում են քունը, ախորժակը, և նշվում է, որ անպայման պետք է բուժի հոգեբույժը։ Այսպես, հուլիսի 4-ին Մաշտոցի պողոտայից մեկնարկելու է երթ դեպի Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի վայր: Կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են անում մասնակցել խաղաղ երթին և անհամաձայնություն հայտնելու գործարարի ու մեծ բարերարի կալանքին։ Այս սովորական խաղաղ երթի մասին կոչը ինչ-որ մեկի մոտ սրել է ներշնչումային հիվանդությունները և ավելի կոնկրետ՝ կպչուն վախ հիվանդատեսակը։ Առավոտ շուտ, երկրին վերաբերող բոլոր կարևոր գործերը թողած, վարչապետ աշխատողը սպառնալիքներ է հնչեցնում ՀԷՑ-ի աշխատակիցներին, թե՝ եթե մասնակցեք ինչոր բանի սենց կանեմ, էնպես կանեմ, կդատեմ և այն։ Սպառնում է երթի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Անմիջապես արձագանքում է «Տաշիր» ընկերությունը՝ ասելով, որ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, որոնց Նիկոլը ինչ-որ մշուշոտ ապագայում ազատի աշխատանքից շինծու պատճառներով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, հա՛մ կապահովենք լավ աշխատանքով, նրանց խախտված իրավունքներն էլ կվերականգնենք։ Կարծում եմ նորմալ, արժանավոր գործատուի հայտարարություն է և լավ պատասխան փոքրոգի խմբակի ղեկավարին։ Լավ, բա ձեզ ի՞նչ է թվում, իրենց բազմամյա ու հավատարիմ աշխատակիցներին բրախելու՞ են, ինչ է, թե դու ինչ-որ վախեր ու կասկածնե՞ր ունես։ Նիկոլի ասածն այն է, որ նայեք հա, ով որ լայքի Սամվել Կարապետյանին դրական ներկայացնող գրառումները, ի պաշտպանություն նրա խոսքը, կողմ խոսի, աջակցի, գնա հավաքին, կամ ինչոր այլ ակցիայի, հեսա շուտով կհանենք գործից։ Պատկերացնու՞մ եք, սա մեր երկրի ղեկավարումն իրականացնողն է։ Իսկ ինչո՞ւ պետք է չմասնակցեն, արդեն ազատ հավաքների՞ էլ մարդիկ չեն կարող մասնակցել քաղաքացիները, իրենց հայեցողությամբ։ Բա իրենց ղեկավարը, իրենց գործատուն, ազգային բարերարը հետապնդումների է ենթարկում, ո՞վ լինի չուզենա իր բողոքն արտահայտի, էդ ո՞նց պիտի սուսուփուս նստեն տեղները, ես չեմ էլ պատկերացնում։ Իմ հասկանալով, շատ տրամաբանական է, չէ՞, որ կարող է գործատուին բռնես, ու աշխատողը մասնակցի բոլոր տեսակի խաղաղ բողոքի ակցիաներին, լրիվ տրամաբանության մեջ է։ Հլը պատկերացրեք՝ վաղը Նիկոլին բռնեն ու հայտարարեն՝ մենք տեղեկություն ունենք, որ ուզում են Վահագն Ալեքսանյանին ապօրինի բերել հաջակցություն Նիկոլ Փաշինյանի երթի։ Կամ Ալեն Սիմոնյանին ու էն մյուսներին։ Տրամաբանական է, չէ՞, որ պետք է մասնակցեն էդ երթին։ Իհարկե՝ սխալ օրինակ բերեցի, որովհետև նրանք առաջինը կթռնեն, կպախկվեն, իրենք ուրիշ պատմություն են»։