Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել
![]() 605 Այսօր, 12:18 Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման պետական աջակցության ծրագրի մեջ կառավարությունը որոշ փոփոխություններ է մտցրել։ Նախագիծն այսօր հաստատվեց Կառավարության նիստին։ «Սահմանվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն»,- նախիգիծը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նշվեց նաև, որ նոր փոփոխություններով միայն Երևանն ու անմիջապես սահմանակից համայնքներն են 3 մլն դրամի սահմաններում, մյուսները, եթե 5 մլն դրամի չափով չեն, ապա առնվազն 4 մլն դրամի չափով են։ Նախարարի խոսքով ծրագիրը բացվում է բոլոր թիրախային խմբերի համար․ «Ծրագրով նախատեսված 2-րդ և 3-րդ փուլերը կմեկնարկեն այս ամսվանից։ Ծրագիրը բացում ենք խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից, և ծրագրին դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027-ի դեկտեմբերի 31-ը, 2025-ի դեկտեմբերի 31-ի փոխարեն»,- ասաց Մկրտչյանը։ |
««Sputnik Ադրբեջանի» գործունեության համար այլևս պայմաններ չկան». Կիսիլյով
4717:58«Երբ Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին, հավաքվածների թիվը չի գերազանցել 1500-ը»․ Նիկոլ Փաշինյան
10316:54Հայտնի է, թե ովքեր են «Տաշիր գրուպ»-ից կալանավորված անձինք
10316:18«Եթե «միջանցքը» տան, մեր գյուղում մարդ չի մնա». սյունեցի (տեսանյութ)
15916:00ՌԴ-ում ադրբեջանական լրատվական կայքերի հասանելիությունը սահմանափակվել է
12515:58«Տաշիր գրուպ»-ի խուզարկությունից հետո 2 մարդ կալանավորվել է
10515:00«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան ավտովթարի հետևանքով մահացել է
15614:58«Էդ ո՞վ ա եկեղեցական զանգերը իր հեռախոսի վրա դրել, անջատեք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
22314:42