Ուրբաթ, 04 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«ՀՀ վարչապետը 44-օրյա պատերազմի պարտությունը համարում է իր անձնական հաջողության պատմություն»․ Արսեն Ջուլֆալակյան

«ՀՀ վարչապետը 44-օրյա պատերազմի պարտությունը համարում է իր անձնական հաջողության պատմություն»․ Արսեն Ջուլֆալակյան
142
Երեկ, 19:18

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական դավաճանության հերթական ինքնախոստովանությունը
Պատուհասը հայտարարում է, որ նախկինում գաղութ էինք (կապիտուլացիայից առաջ), հիմա անկախ, ինքնիշխան:
Ըստ նրա, դրան հասել ենք 44-օրյա պատերազմում պարտվելուց և 2023թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի վերջնական հանձնումից հետո:
Հայաստանի վարչապետը՝ պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարը, այդ պարտությունը համարում է իր անձնական հաջողության պատմություն։
Ասել է թե՝ ջանք ու եռանդ չի խնայել, հաջողության հասնելու համար:
Այդ հաջողությունը ներառում է Արցախի հանձնումն իր ամբողջ հարստությամբ, հազարավոր զոհերն ու հաշմանդամները, ռազմական և տնտեսական կորուստը, պետության միջազգային կարևորության աննկարագրելի անկումը, անվտանգային առումով գերխոցելի դառնալը...
Անձնական հաջողության «նախանձելի» օրինակ ցանկացած քաղաքական գործչի համար:
Դատե՛ք յուրաքանչյուրդ:
Այդ ամենը հաջողություն համարող անձն արդյո՞ք իրականում Հայաստանի շահերն է ներկայացնում:
Եվ երկրորդ. մի՞թե դա ինքնիշխանության ցուցիչ է, և ո՞ւմ է պետք նման «ինքնիշխանությունն» առհասարակ:
հ.գ. ինչքան «գեղեցիկ» կդառնա այդ անձնական հաջողության պատմությունը, երբ ավարտին հասցնի Հայոց պետականության ոչնչացնումը և դրա համար ստանա Նոբելյան մրցանակ»: