Առևանգված օտարերկրացին մահացած է հայտնաբերվել
![]() 306 Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ., 20:30 Քաղսիի հյուրատներից մեկից առևանգված օտարերկրացին մահացած է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին մոտ, Երևան - Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» հետնամասում՝ դաշտամիջյան հատվածում, խոտերով թաքցրած հայտնաբերվել է մահացածի մարմինը։ Քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնինն է։ Իրավապահները պարզել են, որ հուլիսի 1-ին Քաղսի գյուղում գործող հյուրատուն են այցելում ՌԴ քաղաքացիներ 40-ամյա Անդրեյ Միրոշնիկը և 23-ամյա Դարյա Ասաբինան։ Նրանք մի քանի օր մնացել են այդ հյուրատանը, իսկ արդեն երեկ՝ հուլիսի 5-ին, զանգահարել են հյուրատան սեփականատիրոջը և հայտնում են, որ իրենք մեկ օր շուտ հեռանում են ու հյուրատան իրենց սենյակում թողնում են գումար՝ կոտրված բաժակի և վնասված անկողնում համար։ Ա. Միրոշնիկն ու Դ. Ասաբինան հասցրել են արդեն լքել ՀՀ տարածքը։ Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |
«Իրանում վնասազերծվել է ահաբեկչական խմբավորում». #Tasnim
11200:18Բլոգեր Արսեն Մարգարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել
141Երեկ, 23:30«Այս պայքարը շարունակվելու է, քանի դեռ ՀՀ-ն չի ազատվել թշնամական ռազմական ներկայությունից». Արման Բաբաջանյան
74Երեկ, 22:18ՌԴ մի շարք օդանավակայաններում թռիչքները սահմանափակվել են
185Երեկ, 21:54«Վերին Լարսում գյուղամթերքով բեռնված հարյուրավոր մեքենաների չեն թողնում անցնել ՌԴ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
59Երեկ, 21:18«Խախտվել են կալանքի տակ գտնվող Ստեփան Սամվելյանի հիմնարար իրավունքները»․ Զարուհի Փոստանջյան
123Երեկ, 20:48Դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Վեդիի ջրամբար (տեսանյութ)
101Երեկ, 20:00Բլոգեր Արսեն Մարգարյանին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում (տեսանյութ)
244Երեկ, 19:48