Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Եթե Արծվիկ Մինասյանը չստորագրեր, որևէ անձ չէր կարողանալու այդ գույքը տնօրինել»․ Աննա Վարդապետյան

«Եթե Արծվիկ Մինասյանը չստորագրեր, որևէ անձ չէր կարողանալու այդ գույքը տնօրինել»․ Աննա Վարդապետյան
307
Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ., 14:00

«Բազմաթիվ քայլեր պետք է արվեն դատարանում հիմնավորելու համար, որ այս օրինականացված գույքն ապօրինի է»,- ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթում՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի՝ Սևանի առանձնատանը, ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նրա խոսքով առանձնատունն օրինականացվել է Արծվիկ Մինասյանի գործողությունների հետևանքով։ «Եթե Արծվիկ Մինասյանը 2016 թվականին չստորագեր այդ փաստաթուղթը և չուղարկեր Կառավարություն, երբևէ որևէ անձ չէր կարողանալու այդ գույքը տնօրինել»,- ասաց Վարդապետյանը՝ նշելով, որ նախարար եղած Մինասյանը պետք է ընդամենը արձանագրեր, որ առկա է ապօրինի գույք և պատասխանատվության ենթարկվեին այն մարդիկ, ովքեր այն չեն քանդել ժամանակին։

Աննա Վարդապետյանը՝ Արծվիկ Մինասյանի մեղադրանքի մասին