«Առանձնատունն ինձ չի պատկանում, այն ես չեմ կառուցել»․ Սեյրան Օհանյան
![]() 301 Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 15:36 «Առանձնատունն ինձ չի պատկանում»,- այսօր «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Սևանի այն առանձնատանը, որն ըստ իրեն ներկայացված մեղադրանքի, կառուցվել է ապօրինաբար զավթված հողատարածքում և տարիներ շարունակ չի ներառվել հայտարարագրում։ «Եթե այն ինձ պատկաներ, կլիներ Օհանյան Սեյրանի անունով»,-նշել է Օհանյանը՝ չհերքելով սակայն, որ առանձնատունն ինչ-որ պահի օգտագործվել է իր կողմից․ «Բայց 2023-24թթ․ ես, ընդհանուր առմամբ, այնտեղ չեմ էլ եղել։ Ասում են, որ հայտարարագրի մեջ չի նշվել, սուտ է, հայտարարագում նշվել է այն օրերի քանակությունը, երբ ես եղել եմ այնտեղ։ Մնացածի վերաբերյալ նիստերի ժամանակ իմ պաշտպանությունը կիրականացնեմ։ Առանձնատունը ես չեմ կառուցել, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով, մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասել է Օհանյանը՝ հերքելով նաև այն հանգամանքը, որ հանձնարարել է ՌՈ աշխատակիցներին՝ առանձնատան շինարարության ընթացքում այնտեղ հսկողություն իրականացնել։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
