Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»
![]() 212 Հինգշաբթի, 10 հուլիսի, 2025 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ իշխանական աղբյուրը մեզ համոզում էր, որ Բագրատ սրբազանի խոսակցությունների ձայնագրություններն անգլիական հետախուզության ձեռքի գործն են, որով, իբր, փորձել են անգլիացիք աջակցել Փաշինյանին։ Սակայն մենք ԱԱԾ մեր աղբյուրներից հավաստի տեղեկություն ստացանք, թե ինչպես են իրականացվել գաղտնալսումը եւ ձայնագրությունները։ Պարզվում է՝ Բագրատ սրբազանի կեցավայրում, որտեղ կայացել են նախաձեռնող խմբի հավաքները, սուրճի ապարատ է եղել, որն անցած տարի փչացել է։ Սրբազանի մերձավորներից մեկն այն տարել է արհեստանոց՝ նորոգման։ Այն մասին, որ պետք է սուրճի ապարատը նորոգման տարվի, խոսել են հեռախոսով, և մեր քաջարի ԱԱԾ-ականները հեռախոսը լսելով՝ իմացել են, հետեւել, եւ հենց այդ արհեստանոցում էլ սուրճի ապարատի մեջ ժուչոկ է տեղադրվել, որն օրեր շարունակ գաղտնալսելու եւ ձայնագրելու հնարավորություն է ստեղծել ԱԱԾ-ի համար։ Պարզվում է՝ ժուչոկի անխափան աշխատանքի համար հոսանքի անխափան մատակարարում է անհրաժեշտ, իսկ քանի որ սուրճի ապարատը մշտապես միացված է հոսանքին, դա լավագույն ձեւն է եղել՝ առանց ուշադրություն հրավիրելու, տեւական ժամանակ գաղտնալսելու տարածքը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
