Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը

Բաքվում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով ուկրաինա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն։
«Շնորհակալ եմ Ադրբեջանին համերաշխության և աջակցության համար, մասնավորապես՝ էներգետիկ մարտահրավերների հաղթահարմանը նպաստող մարդասիրական օգնության համար։
Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում։ Մեծ ուշադրություն դարձվեց էներգետիկ անվտանգության բարձրացմանն ուղղված ռազմավարական նախագծերի մշակմանը։
Բաքվում այսօր կայացած միջպետական հանձնաժողովի նիստը կարևոր քայլ է մեր տնտեսական կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ։
Մենք գնահատում ենք կառուցողական երկխոսությունը և կոնկրետ արդյունքների հասնելու փոխադարձ վճռականությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Գալուշենկոն։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
86016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181409.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18