Բահրեյնը 17 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսությունում

Բահրեյնը մտադիր է մոտ 17 միլիարդ դոլար ներդնել ԱՄՆ-ի տնտեսությունում։ Այս մասին հայտարարել է Թագավորության վարչապետ, թագաժառանգ Սալման բին Համադ բին Իսա Ալ Խալիֆան Սպիտակ տանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք ուրախ ենք հայտարարել 17 միլիարդ դոլարի արժողությամբ գործարքների մասին, որոնք կգան Միացյալ Նահանգներ։ Եվ սա իրական է։ Սրանք իրական գումարներ են, այլ ոչ թե հորինված համաձայնագրեր»,- ասել է նա՝ չնշելով, թե ինչ նախագծերի մասին է խոսքը։ Բահրեյնի թագաժառանգը նշել է, որ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում նախատեսում է քննարկել «անվտանգության, առևտրի և ներդրումների հետ կապված հարցեր»։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել էր, որ Բահրեյնի ազգային ավիափոխադրող Gulf Air-ը Boeing-ի և General Electric-ի հետ կկնքի 7 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր։ Գործարքը կներառի 40 ինքնաթիռի շարժիչի և 12 ինքնաթիռի մատակարարում՝ ևս 6 ինքնաթիռ գնելու հնարավորությամբ։
Բահրեյնի թագաժառանգի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում 2 երկրների ընկերություններն արդեն իսկ ստորագրել են 17 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագրեր, հաղորդում է Բահրեյնի լրատվական գործակալությունը։ Մասնավորապես, Cisco Systems-ը կտրամադրի թվային լուծումներ՝ Բահրեյնի կառավարության տեղեկատվական և հեռահաղորդակցական ենթակառուցվածքները արդիականացնելու համար: Բացի այդ, Բահրեյնի ֆինանսական հաստատություններն ու մասնավոր ընկերությունները հայտարարել են ամերիկյան տնտեսությունում 10,7 միլիարդ դոլար ներդնելու ծրագրերի մասին:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
285Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
186Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
153Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
54826.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59424.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61523.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69222.10.2026, 02:06