Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել
![]() 370 Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ., 16:30 Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 19-ի ֆեյսբուքյան գրառումը, որը նպատակաուղղված է հերթական անգամ վարկաբեկելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգևորականությանը և սերմանելու անվստահություն ու ատելություն հասարակության ներսում։ Վարչապետը իր գրառմամբ համեմատում է եկեղեցական կյանքի ներքաղաքական, հոգևոր և կանոնական ծանրակշիռ խնդիրները մասնավոր IT ընկերությունում տեղի ունեցած միջադեպի հետ՝ դիտավորյալ նսեմացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր առաքելությունն ու ինքնիշխան կառավարման կարգը։ Սա ոչ միայն անհամաչափ և մանիպուլիատիվ կերպով աղավաղում է փաստերը, այլև բացահայտ հրահրում է հակաեկեղեցական հիստերիա: Սահմանադրությամբ երաշխավորված է պետության և եկեղեցու տարանջատվածությունը։ Վարչապետի հրապարակային «վհուկների որսը» հոգևորականության հասցեին կոպտորեն խախտում է այս սկզբունքը, հանգեցնելով պետական գերիշխանության վտանգավոր ոտնձգության դեպի եկեղեցական տարածք։ Ոչ իրավական եզրաբանություններով («պղծում», «դավաճանություն», «շնացում») վարչապետը միտումնավոր սևացնում է անհատներին և ամբողջ եկեղեցական հաստատությունը՝ առանց ավարտված քննության, առանց փաստարկված դատավարական ընթացակարգի։ Այսօր թիրախում Գարեգին Բ Ներսիսյանն է, վաղը՝ ցանկացած հոգևորական, ով կհանդգնի արտահայտել հակադրական տեսակետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ հրապարակային ներողություն հայցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց և հրաժարվել եկեղեցու ներքին կյանքին առնչվող գնահատականներից։ Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, ոչ թե գործադիր կամ օրենսդիր մարմինների միջամտությամբ։ Իրավապաշտպան կառույցներին կոչ ենք անում արձագանքել հավատքի ազատության և եկեղեցու ինքնավարության նկատմամբ այս՝ մամլիչի նմանվող պետական ճնշմանը։ Հայրենիքում եւ Սփյուռքում գործող բոլոր կառույցներին, հասարակական, ակադեմիական և լրագրողական շրջանակներին կոչ ենք անում անպայման միանալ մեր ձայնին եւ միասնական կտրուկ ո՛չ ասել եկեղեցու նկատմամբ հալածանքներին՝ հովանավորվող պետական մակարդակով»։
Աղբյուրը` Ազգային ճակատ |
«ՔՊ-ականների մեծ մասն արտահերթ ընտրություններին դեմ կլինի, որ բարձր թոշակից չզրկվի»․ Մեսրոպ Առաքելյան
023:48«5 տարին լրանա, կգնանք հերթական ընտրությունների»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
1123:36«Պաշտոնյաների սխալների «գինը» վճարում է ժողովուրդը»․ Սուրեն Սուրենյանց
3623:12«Կարիքավորները՝ 37,2 մլն դրամ օգնություն են ստացել, մարզպետարանի պաշտոնյաները՝ 47․5 մլն դրամ պարգևավճար»․ Ոսկան Սարգսյան
5423:00«Մեկը երկու բառ խոսում է, կալանավորում, քրգործեր եք սարքում, ու ասում՝ համաձայն չեք՝ հեղափոխություն արե՞ք»․ Սևակ Հակոբյան
12722:18«Ով բարձրաձայնում է քննադատություն, հայտարարվում է իշխանության թշնամի»․ Հենրիխ Դանիելյան
6321:36«Հրամցվում է իբրև պետականության հաստատման խոչընդոտ, որպեսզի հանվի Սահմանադրությունից»․ Գևորգ Դանիելյան
14821:12«Ժողովուրդը պետք է մերժի ՔՊ-ին․ պատերազմը և պարտությունը ՔՊ-ի սիմվոլն են»․ Արշակ Սարգսյան
19120:42