«ԵՄ-ն չի կարող արգելել մեզ օգտագործել ռուսական նավթն ու գազը»․ Հունգարիայի ԱԳՆ ղեկավար

Հունգարիան թույլ չի տա, որ ԵՄ ղեկավարությունն արգելի իրեն օգտագործել ռուսական նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ Բուդապեշտում ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
«Բրյուսելը շարժվում է բոլորովին սխալ ուղղությամբ. նրանք ցանկանում են շարունակել պատերազմն Ուկրաինայում, թույլ տալ անօրինական միգրանտների մուտքը և մեզ պարտադրել գենդերային խելագարություն։ Բացի այդ, նրանք ցանկանում են արգելել մեզ օգտագործել էժան ռուսական նավթն ու գազը, ինչn սպառնում է հունգարական ընտանիքների համար կոմունալ ծառայությունների արժեքի եռապատիկ, նույնիսկ քառապատիկ թանկացմամբ։ Մենք դա թույլ չենք տա, մեզ համար Հունգարիան առաջին տեղում է»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ ղեկավարը։
Ավելի վաղ Հունգարիայի կառավարությունը հայտարարել էր, որ չի աջակցի Եվրոհանձնաժողովի կողմից մշակված ծրագրին՝ ԵՄ-ում մինչև 2028 թվականի սկիզբը Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումը լիովին դադարեցնելու վերաբերյալ։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
265Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
175Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
147Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
53926.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59224.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
174823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68922.10.2026, 02:06