Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը». Դերենիկ Մալխասյան (ուղղված)

«Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը». Դերենիկ Մալխասյան (ուղղված)
290
Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ., 19:24

Արթիկի Հայրենական պատերազմի հուշարձանը չեն քանդում. տարածված լուրերը մոլորեցնող են՝ https://shorturl.at/KAwgu

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արթիկում փորձում են ապամոնտաժել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանը
Արթիկի տեղական իշխանությունները որոշում են կայացրել ապամոնտաժել և տեղափոխել Արթիկում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը։ ՀՀ կառավարությունն էլ իր հերթին թույլատրել է հուշարձանի ապամոնտաժումն ու տեղափոխությունը։
Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում 1965թ-ին կառուցված հուշակոթողը հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունի ու անհասկանելի է, թե ինչո՞վ է այն խանգարում հրապարակին, որ փորձում են ապամոնտաժել։
Մտավախություն կա, որ ապամոնտաժումը իրականում նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Վերջինս փորձում է գնալ Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների ու Ուկրաինայի հետքերով, որտեղ հակառուսական քաղաքականության շրջանակներում մասսայաբար ոչնչացնում են Հայրենական պատերազմի հետ կապ ունեցող հուշարձանները։
Եթե հաջողվեց Արթիկում ապամոնտաժել հուշարձանը, ապա, մեծ հավանականությամբ, այս օրինակին կարող են հետևել նաև մյուս համայնքները»։