«Փոխհատուցման հարցը Բաքուն պահում է` իբրև զենք». Հակոբ Բադալյան
![]() 207 Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ., 20:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը մի կողմից ասում է, թե Հայաստանի հետ բանակցությանը չեն քննարկում փոխհատուցման հարց, մյուս կողմից նշում, որ իրենք գնահատում են իրենց երկրին հասցված վնասը եւ այն դիտարկում 150 միլիարդ դոլար: Բաքուն սա պահում է իբրեւ զենք՝ հաջորդ փուլի համար, կամ շանտաժի միջոց: Նկատենք մի հանգամանք: Հաջիեւը, չգիտես ինչու, չի ասում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված այսպես կոչված խաղաղության պայմանագիրը պատասխանում է այսպեսկոչված հատուցման հարցերին, քանի որ պարունակում է փոխադարձաբար դատական հայցերից հրաժարվելու դրույթ: Չէ՞ որ Երեւանը հենց դա էր մատնանշում, որպես այսպես ասած չհամաձայնեցված երկու կետերից մեկը, որը ի վերջո համաձայնեցրին ամիսներ առաջ ու հայտարարեցին, որ ավարտել են տեքստի շուրջ բանակցությունը: Հաջիեւն ասում է, որ հիմա չի քննարկվում հատուցման հարց, բայց չի ասում, որ այդ հարցի պատասխանը տրված է խաղաղության պայմանագիր կոչվածով եւ չկա քննարկման կարիք: Սա նշանակո՞ւմ է, որ պայմանագիրն այդ առնչությամբ բոլոր հարցերին չէ, որ պատասխանում է: Ցավոք, քանի որ հայ-ադրբեջանական պրոցեսում մի շարք անգամներ ի հայտ են եկել դրվագներ, երբ կատարվել են բաներ, որոնք չեն եղել մինչ այդ որեւէ կերպ արձանագրված համաձայնություն, բայց կատարվելուց հետո ներկայացվել են այդպիսին, մենք կարող ենք այդպիսի մտավախություն ունենալ նաեւ այդ «փոխհատուցման» հարցերի մասով: Կրկնեմ, Ադրբեջանի գործողությունների տրամաբանությունը դժբախտաբար շատ հստակ է վաղուց՝ կետ առ կետ, դրույթ առ դրույթ «ականապատել» հայկական պետականության հեռանկարը, երբ ցանկացած աջ կամ ձախ քայլ հղի կլինի «պայթյունով»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ»․ ՀՀ ՆԳՆ
2111:36«Դատարանի դիմաց հոգևոր թեմերի առաջնորդներ չկային»․ Սյուզի Բադոյան
5011:12««Իրական Հայաստան»-ը պետականության հիմքերի քանդման ծրագիր է»․ Մետաքսե Հակոբյան
13810:30«Բագրատ Սրբազանին դատում են, որովհետև վախենում են, ու ճիշտ էլ անում են»․ Նիկողոս Հովհաննիսյան
11309:48Միջադեպին «խառնվել» է «Զապ»-ը, քրեական վարույթը՝ կարճվել․ «Ժողովուրդ»
14709:12Սպասվում է առանց տեղումների եղանակ
14708:30«Երևան-Եղվարդ ճանապարհին վթարները տեղի են ունենում հիմնականում վազանցման պատճառով»․ Վահե Գևորգյան
35402:06«ՀՀ-ում զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և ռազմական տեխնիկայի վերադարձ»․ ԱՄՆ դեսպանատուն
14300:42