««Հումանիտար» Արևմուտքի հերթական զոհը Գազան է». Սուրեն Սուրենյանց
![]() 185 Շաբաթ, 26 հուլիսի, 2025 թ., 21:18 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ ««Հումանիտար» Արևմուտքը և միջազգային իրավունքի փլուզումը. հերթական զոհը Գազան է 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը դասական օրինակ էր, թե ինչպես է աշխարհը նայում հումանիտար աղետին և ոչինչ չի անում։ Լաչինի միջանցքի փակումը 9 ամիս շարունակ, սննդի, դեղորայքի, գազի մատակարարման կասեցումը, սովի իրական վտանգը արձանագրվեցին միջազգային կառույցների կողմից։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը երկու անգամ պարտավորեցրեց Ադրբեջանին բացել միջանցքը։ Ի՞նչ եղավ հետո․ ոչինչ։ Արևմուտքը սահմանափակվեց հայտարարություններով, քանի որ Բաքուն էներգետիկ ռեսուրսներ էր մատակարարում Եվրոպային։ Արդյունքը՝ Արցախի հայաթափում։ Այսօր նույն տրամաբանությունն է գործում Գազայում։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով՝ բնակչության գրեթե 1/3-ը օրերով սնունդ չի ստանում, հազարավոր երեխաներ մահանում են ջրի և դեղորայքի պակասից, իսկ հիվանդանոցները կաթվածահար են։ Միևնույն ժամանակ՝ Արևմուտքը կրկին սահմանափակվում է «հումանիտար դադարների» կոչերով, բայց շարունակում է զինել Իսրայելին։ Երկու դեպքում էլ գործ ունենք «պարտավորություն պաշտպանելու» (Responsibility to Protect) սկզբունքի բացահայտ խախտման հետ։ ՄԱԿ-ի Կանոնադրությունը և Ժնևյան կոնվենցիաները հստակ սահմանում են՝ քաղաքացիական բնակչությունը չի կարող դառնալ սովի կամ պաշարման գործիք։ Բայց այս նորմերը մնացին թղթի վրա։ Արցախը զոհաբերվեց Բաքվի հետ գազային պայմանագրերին, Գազան՝ Արևմուտքի և Իսրայելի ռազմավարական դաշինքին»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |
«ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ»․ ՀՀ ՆԳՆ
2111:36«Դատարանի դիմաց հոգևոր թեմերի առաջնորդներ չկային»․ Սյուզի Բադոյան
5011:12««Իրական Հայաստան»-ը պետականության հիմքերի քանդման ծրագիր է»․ Մետաքսե Հակոբյան
13810:30«Բագրատ Սրբազանին դատում են, որովհետև վախենում են, ու ճիշտ էլ անում են»․ Նիկողոս Հովհաննիսյան
11309:48Միջադեպին «խառնվել» է «Զապ»-ը, քրեական վարույթը՝ կարճվել․ «Ժողովուրդ»
14709:12Սպասվում է առանց տեղումների եղանակ
14708:30«Երևան-Եղվարդ ճանապարհին վթարները տեղի են ունենում հիմնականում վազանցման պատճառով»․ Վահե Գևորգյան
35402:06«ՀՀ-ում զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և ռազմական տեխնիկայի վերադարձ»․ ԱՄՆ դեսպանատուն
14300:42