Չորեքշաբթի, 20 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Գիտակից քաղաքացիները շատ լավ հիշում են Գորիս-Կապան, Գորիս-Ստեփանակերտ, Վարդենիս-Մարտակերտ մայրուղիները». Արտակ Զաքարյան

«Գիտակից քաղաքացիները շատ լավ հիշում են Գորիս-Կապան, Գորիս-Ստեփանակերտ, Վարդենիս-Մարտակերտ մայրուղիները». Արտակ Զաքարյան
121
Երկուշաբթի, 28 հուլիսի, 2025 թ., 01:30

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտակից ու հայրենատեր քաղաքացիները շատ լավ հիշում են Երևան-Բագրատաշեն մայրուղին ու ոչ մի փոփոխություն չեն տեսնում: Բայց դրան զուգահեռ շատ լավ հիշում են նաև Գորիս-Կապան մայրուղին, Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, և հարյուրավոր այլ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներ, որոնք բարեխիղճ հարկատուներն էին սարքել, իսկ դու մի ստորագրությամբ, ինքնագլուխ հանձնել ես մեր ժողովրդի թշնամուն:
Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը:
Հ.Գ. Սսֆալտային քարոզչությունն այն «դեղահաբերից» մեկն է, որով դանդաղորեն թունավորել ու «սպանում» են Հայրենիք-Պետությունը»։

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան