Երկուշաբթի, 28 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Սա շատ վտանգավոր ձևակերպում է». Լևոն Զուրաբյան

«Սա շատ վտանգավոր ձևակերպում է». Լևոն Զուրաբյան
103
Այսօր, 14:06

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի գրառումը. «Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարություն է արել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը օրակարգային չէ»:
Մեծն «խաղարարար» Նիկոլ Փաշինյանի քարոզիչներ հրճված են, մատուցելով այս հայտարարությունը որպես «խաղաղության կուրսի» հաջողություն և արդյունավետության ապացույց:
Փաշինյանի և նրա քարոզիչների մտքով չի անցնում, որ իրականում սա շատ վտանգավոր ձևակերպում է: Հաջիևը չի ասում, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմը կամ ռազմական գործողությունը այլևս բացառված է: Նա որևէ կերպ չի բացատրում կրակոցները և սրումը հայ-ադրբեջանական սահմանում՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ հայտարարված համաձայնությունից անմիջապես հետո: Նա ընդամենը ասում է, որ պատերազմը «օրակարգային» չէ: Ով տեքստ և ենթատեքստ վերլուծել գիտի, անմիջապես կկռահի խաղաղասիրության քողի տակ թաքնված սպառնալիքը: Օրակարգը կայուն բան չէ, ինչ օրակարգային չէ այսօր, վաղը կարող է դառնալ օրակարգային: Սա նշանակում է, որ Ադրբեջանը ոչ մի իրական քայլ չի անում դեպի խաղաղություն և շարունակում է պատերազմի հնարավորությունը բաց պահել: Իսկ Փաշինյանը շարունակում է խաբել ժողովրդին իր իբր արձանագրած դիվանագիտական «հաջողությունների» մասին»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան