Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը». Արա Պողոսյան

«Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը». Արա Պողոսյան
135
Այսօր, 02:12

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը։ Նա պետք է լինի համախմբող և միասնություն ապահովող կարևոր սիմվոլ, խորհրդանշելով հայության բոլոր հատվածների միջև վստահելի և ամուր կամուրջի դերը։
Հայաստանի հաջորդ նախագահը պետք է ներքին հասարակական և քաղաքական կյանքում խաղա քաղաքական և հանրային արբիտրի՝ իրավարարի դերը։ Նա ո'չ մի քաղաքական կապով չպիտի կապվի հատկապես իշխանության հետ՝ դառնալով իշխանության նախագահ։
Հանրապետության նախագահը պետք է կարողանա բալանսավորել իշխանության և ընդդիմության փոխհարաբերությունները, կոնֆլիկտային իրավիճակներում ստանձնելով անաչառ իրավարարի դերը՝ իր հեղինակությամբ և անաչառությամբ։
Նախագահը հարկ եղած դեպքում պետք է կարողանա քննադատել թե իշխանությանը, թե ընդդիմությանը։ Նա պետք է խորհրդանշի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի առաքելությունը և հավաքական նպատակը, եթե անգամ դա դեմ լինի օրվա գործադիր կամ օրենսդիր իշխանության ծրագրին։
Հայ ժողովրդի առաքելությունն ու ազգային երազանքը պետք է ապրի եթե ոչ գործադիր, ապա առնվազն Նախագահի կերպարի մեջ։
Ես իդեալիստ չեմ, բայց ես գիտեմ, որ վա՜յ այն երկրին ու այն ժողովրդին, որը չունի ապրող երազանք»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան