«Իրականում Ջենիֆեր Լոպեսի համերգի համար կառավարությունը ոչինչ էլ չի հատկացրել». Րաֆֆի Ասլանյան
![]() 203 Այսօր, 01:18 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի ընկերներ, իմ կարծիքով՝ իրականում Ջենիֆեր Լոպեսի համերգի համար կառավարությունը ոչինչ էլ չի հատկացրել։ Պարզաբանեմ կարծիքս՝ այս համերգը նախատեսված է եղել ամիսներ առաջ, երգչուհու՝ տարածաշրջանային շրջագայության սահմաններում, երբ նույնիսկ խոսք չկար համերգին կառավարության հատկացման մասին։ Համերգը վճարովի է, արդեն իսկ վաճառվել է մոտ 6-7 միլիոն դոլլարի տոմս։ Իսկ շահարկվող գումարը կառավարությունը դեռևս 2023 թվականին հատկացրել էր Սնուպ Դոգի համերգի համար, որը չկայացավ, իսկ գումարն այդպես էլ չվերադարձվեց (կա նախաձեռնված քրեական վարույթ)։ Ընդամենը, Ջեննիֆեր Լոպեսի համերգից մեկ օր առաջ որոշվեց բացահայտ ատկատներով փոշիացված և արդեն իսկ գոյություն չունեցող գումարը կառավարության որոշմամբ «դուրս գրել» Լոպեսի համերգի վրա, ինչն ապագայում մեկ այլ քրեական վարույթի առարկա է դառնալու, քանի որ ստացվում է՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի ընդհանուր գումարը 12 միլիոն դոլլար է դարձել՝ 6 միլիոնը տոմսերից, նույնքան՝ պետական միջոցներից, ինչն անհավանական է։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |
«Իսկ Երևան ժամանած մարզերի բնակիչների մասին մտածե՞լ եք». Ոսկան Սարգսյան
6704:12«Փաշինյանի կարծիքով՝ կառավարության գործը համերգ կազմակերպելն է». Արթուր Խաչատրյան
12203:12«Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը». Արա Պողոսյան
13002:12«Ռոմանոս, Արամ Սարգսյանի փեսային ՀԷՑ-ում ինչո՞ւ ես ընդունում». Գագիկ Համբարյան
9901:42«Իրականում Ջենիֆեր Լոպեսի համերգի համար կառավարությունը ոչինչ էլ չի հատկացրել». Րաֆֆի Ասլանյան
19601:18«Լոպեսի համերգը մեկնարկեց այն ամսին, երբ դադարեց արցախցիներին տրվող ամսական 40000 դրամ օգնությունը». Հրանտ Ավետիսյան
22901:06«Սիրելի արցախցիներ, պինդ եղեք և այդ 4 կգ գրեչկայից հրաժարվեք». Զարուհի Մուրադյան
29500:30«Հարձակվողները դատավորին վարձատրել են, մեզ սպառնում են». սպանված երեխայի հարազատ
19500:18