«Ռոմանոս, Արամ Սարգսյանի փեսային ՀԷՑ-ում ինչո՞ւ ես ընդունում». Գագիկ Համբարյան
100
Այսօր, 01:42
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պուպու......... Ռոմանոսը դարակազմիկ բացահայտում է արել: Ռոմանո՛ս, այն ինչ դու մանրակրկիտ ներկայացրել ես, մենք գիտենք 2002 թ-ի նոյեմբերից ու ի տարբերություն ձեր նման դավաճաննների, ում ֆյուրերիկը հայ ժողովրդի թիկունքում ինչ ասես կնքում է, օրինակ՝ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան կամ 2023 թ-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի խայտառակ պայմանագիրը, որով Արցախը դավաճան Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի մաս և այլն, Քոչարյանը դա արել էր տասնյակ տեսախցիկների առաջ և հիմիկվա քո դարակազմիկ բացահայտումն ուղղակի ծիծաղելի է... Ռոմանո՛ս, իսկ դու գիտես, որ ձեր սիրելի և ձեզ ծառայող մոլի արևմտամետ Արամն ասում էր ժամանակին, որ այդ ամենի հեղինակն ինքն է և այդ գաղափարն իրենից «գողացել» են: Երբ 2001 թվականին ՌԴ նախագահ Պուտինը այցելել էր Հայաստան և Ռոբերտ Քոչարյանի հետ ստորագրել էր «գույք՝ պարտքի դիմաց» գործարքին վերաբերող պայմանագրեր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այդ պայմանագրերի առթիվ հայտարարում էր հետևյալը. «Ասեմ, որ դեռևս իմ պաշտոնավարման ժամանակ խնդիր էր առաջացել նույն ռուսական պարտքը վերադարձնելու մասին։ Գումարային պարտքը վերցնելիս մենք գրավ էինք դրել ատոմակայանի բաժնետոմսերի 20%-ը և «Նաիրիտի» բաժնետոմսերի 20%-ը։ Ես փորձում էի նախագահ Քոչարյանին համոզել, որ ճիշտ կլինի բաժնեմասերը ուղղակի տրամադրել Ռուսաստանին, քանի որ գումարներ չկան։ Հիմնավորումը հետևյալն էր՝ այսպես թե այնպես, մեր էներգետիկայի 50 %-ը Ռուսաստանի ձեռքում է, կոշտ վառելիքը և գազը մենք բերում ենք Ռուսաստանից։ Ռ. Քոչարյանը կտրականապես դեմ էր։ Այսօր ինքը միանշանակ համաձայնեց, հայտարարեց, որ դա ճիշտ քայլ է և վերագրեց իրեն։ Ռազմարդյունաբերական համալիրի մասով ասեմ, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է իմ ձեռքով։ Փաստաթուղթը նախապատրաստել էր Վաղարշակ Հարությունյանը Վազգեն Սարգսյանի վարչապետության ժամանակ։ Ներկայացված էր 22 հիմնարկ-ձեռնարկություն։ Այն ժամանակ Վլ. Պուտինը վարչապետ էր, և համաձայնություն ձեռք բերվեց 18-ի մասով։ Ինչո՞ւ մենք գնացինք դրան։ Որովհետեւ, ուզենք թե չուզենք, իսկ ավելի լավ, որ ուզում ենք, մեր ռազմական համալիրի 50%-ը պիտի համարենք ռուսական։ Այստեղ սերտաճումը ես միանշանակ տեսնում եմ դրական» («Առավոտ», 18.09.2001): Ռոմանոս, սա ուղիղ մեջբերում է այն մարդու խոսքերից, ով հիմա ծառայում է ձեր նման հակահայերին: Ռոմանոս, ազզզզ ջան, Արամ Սարգսյանի փեսային ՀԷՑ-ում ինչո՞ւ ես ընդունում: Ի՞նչ եք քննարկում իրար հետ»: