Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«100000-ից ավելի անտուն գաղթական ունեցող երկրում էտքան փող տալ մի քանի ժամվա համերգի համա՞ր». Արամ Գևորգյան

«100000-ից ավելի անտուն գաղթական ունեցող երկրում էտքան փող տալ մի քանի ժամվա համերգի համա՞ր». Արամ Գևորգյան
278
Երեկ, 23:18

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «6 միլիոն դոլարով Երևանում մոտ 55-60 բնակարան կարելի ա գնել։ Հոր գներ ա, բայց դե էտ ա քառակուսի մետրով հաշված։ Իսկ մարզերում այդ նույն փողով՝ շուրջ 190-200։
Հիմա գուցե մտածեք՝ դե լավ, ինչ ես ամեն ինչ վերածում կենցաղի, Լոպեսն ա, էլի, թող գա, երգի, գնա, թքած էտ 6 միլիոն դոլարի վրա։ Բայց վստահ եմ, որ երկրի սոցիալական խնդիրներին 0,1%-ով ծանոթ մարդը կամաչի իր մտքերից, կամաչի էս լկտիութունից։ 100,000-ից ավելի անտուն գաղթական ունեցող երկրում էտքան փող տալ մի քանի ժամվա համերգի համար, դա բարոյական հանցագործություն ա։
Անսեռ ու անհայրենիք մի որոշ զանգված էլ ասում ա՝ մենք շատ գոհ ենք ամեն ինչից։ Դե բա գոհ կլնեք, բա ինչ։ Կարևորը ձեր լափն էլ տեղն ա լինում նման փարթիների ժամանակ»։

Աղբյուրը`   Արամ Գևորգյան