Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Սիրելի արցախցիներ, պինդ եղեք և այդ 4 կգ գրեչկայից հրաժարվեք». Զարուհի Մուրադյան

«Սիրելի արցախցիներ, պինդ եղեք և այդ 4 կգ գրեչկայից հրաժարվեք». Զարուհի Մուրադյան
282
Այսօր, 00:30

Նկարչուհի Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի արցախցիներ, այս ռուսական օգնություն կոչվածը ստոր օպերացիա է մեզ բոլորիս նվաստացնելու: Եթե գեթ 2 հոգի ստանան, դա կնկարվի և բոլոր հեռուստաալիքներով կցուցադրվի, ինչը մեզ ծիծաղի և ձեռ առնելու առիթ կդարձնի կրկին:
Խնդրում եմ պինդ եղեք և այդ 4 կգ գրեչկայից հրաժարվեք»:
Հավելենք, որ Մասիս համայնքի Ազատաշեն, Արգավանդ, Գեղանիստ և Արբատ բնակավայրերում բնակվող արցախցի շուրջ 100 ընտանիք արդեն մարդասիրական օգնություն է ստացել Ռուսաստանից։ Այս մասին հաղորդում է «Ռուսական մարդասիրական առաքելությունը»: