«Եթե հանդիպեն և ինչ-որ մի թուղթ ստորագրեն, դա կարող է պարունակել միայն մեկ դրույթ»․ Արման Մելիքյան
![]() 370 Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ., 19:00 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե այս ուրբաթ օրը Ալիևն ու Փաշինյանը ԱՄՆ նախագահ Թրամփի հյուրընկալ տանիքի տակ, այնուամենայնիվ, հանդիպեն և ինչ-որ մի թուղթ ստորագրեն՝ խաղաղություն հաստատելու իրենց անմնացորդ պատրաստակամության վերաբերյալ, ապա, ներկա իրավիճակում, այն, թերևս, կարող է միայն մեկ առարկայական դրույթ պարունակել՝ դա վիճելի հարցերը բացառապես խաղաղ, դիվանագիտական միջոցներով կարգավորելու պարտավորությունը կլինի։ Միայն նման ձևակերպումն արժեք կունենա ԱՄՆ նախագահի համար և իմաստ կհաղորդի վաշինգթոնյան հանդիպմանը։ Այս հարցի շուրջ համաձայնությունը գուցե լրացվի նաև հնարավոր միջադեպերը համատեղ քննելու պայմանավորվածությամբ ու կարող է նախատեսել չեզոք երրորդ կողմի՝ ԱՄՆ-ի, մասնակցությունը (մի շարք պատճառներով ես սա քիչ հավանական եմ համարում, թեև չեմ բացառում)։ Բայց, եթե այս թղթի ստորագրմանը զուգահեռ նախագահ Թրամփը կարողանա Բաքվին դրդել ազատելու հայ պատանդներին, ապա դա կլինի ամերիկյան կողմի կարևորագույն քաղաքական ձեռքբերումը»։ Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
