Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Արտակ Կարապետյանը և Արմեն Դանիելյանն ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներն են»․ Արամ Վարդևանյան

«Արտակ Կարապետյանը և Արմեն Դանիելյանն ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներն են»․ Արամ Վարդևանյան
56
Այսօր, 19:12

2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի որոշումներով: Ի դեպ նշված դատավորները գտել էին, որ հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու խոսքի շրջանակներում «մեր ձևով մասնակցելը» արտահայտությունը իրենից ենթադրում է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հանցակազմի հետ առնչություն: Իսկապես սա աբսուրդ է հնչում, սա քաղաքական հետապնդում է ակնհայտորեն, բայց սա է իրականությունը և նշյալ դատավորների այդպիսի որոշումներով կալանքն արդեն տևում է՝ 45 օրից ավելի: Ուշագրավ է, որ այսօր ուսումնասիրելով HelpCourt վարկանիշավորման համակարգը պարզ է դառնում, որ ամենից ՑԱԾՐ վարկանիշն ունեն հենց այդ դատավորները: Հիշեցման կարգով այդ երկու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմումներ են ներկայացվել դեռևս հուլիսի 18-ին, սակայն տվյալներ դրանց ընթացքի վերաբերյալ դեռևս առկա չեն»:

Աղբյուրը`   Արման Վարդևանյան