Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Շանթ Բագրատյանին իրավապահները միշտ «մաքրել» են քրեական պատմություններից․ խառնվել է նաև «օրենքով գող» «Զապ»-ը»․ ԶԼՄ

«Շանթ Բագրատյանին իրավապահները միշտ «մաքրել» են քրեական պատմություններից․ խառնվել է նաև «օրենքով գող» «Զապ»-ը»․ ԶԼՄ
158
Այսօր, 20:00

«ԱրմԼուր»-ը ներկայացրել է, թե ինչ պատմություններով է հայտնի ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը ու ինչպես են իրավապահները նրան միշտ «մաքրել» քրեական պատմություններից։
«Երեկ ՆԳՆ-ն Պարոնյան փողոցում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ու որդու միջադեպով 3 անձի են ձերբակալե,լ ձերբակալվածների մեջ է եղել նաև ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը,- գրել է լրատվամիջոցը։- Հիմա գնդակը ՀՀ քննչական կոմիտեի ձեռքում է, թե նա ինչ որոշում կկայացնի ազատ կարձակի, թե գործին ընթացք կտա, կհետևնք իրադարձություններին։
Նկատենք, որ ԱԺ ՔՊ-ական պագամավորի որդին առաջին անգամ չէ իրավապահների տեսադաշտում, բայց, ինչպես փորձն է ցույց տալիս, «ջրից չոր է դուրս գալիս»։

2022 թվականին «Քաղաքացիական պայամնագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու ՝ Շանթ Բագրատյանի միջադեպով գործը ուշագրավ ավարտ ունեցավ: Նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, կարճել էր ԱԺ պատգամավորի որդու աղմկահարույց միջադեպի քրեական գործը:

Ահա, թե ինչպես են «մաքրվում» իշխանական պատգամավորների որդիների մասնակցությամբ միջադեպերը:

Բանն այն է, որ 2022 թվականի Մայիսի 15-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել և միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը:
Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ խառնել են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ»-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Արդյունքում, քրեական վարույթը կարճվեց։ Եվ ահա հերթական ծեծը»։