Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Ո՞ր պահից սկսած սկսեցիք ատել ձեր հայրենակիցներին, պարոնայք իրավապահներ». Հովհաննես Խուդոյան

«Ո՞ր պահից սկսած սկսեցիք ատել ձեր հայրենակիցներին, պարոնայք իրավապահներ». Հովհաննես Խուդոյան
114
Այսօր, 19:36

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կալանավորել մարդկանց, որ որևէ հանցանք չեն կատարել:
Կալանավորել մարդկանց, որ հանցանք չհանդիսացող գործողություններին չեն էլ մասնակցել:
Կալանավորել հանցանք չհանդիսացող գործողության չմասնակցած մարդու, ով առողջական լուրջ խնդիրներ ունի:
Ո՞ր պահից սկսած դուք սկսեցիք սենց ատել ձեր հայրենակիցներին, պարոնայք իրավապահներ: Ու ինչ պատճառով: Գուցե ձեր հայրենիքը ուրի՞շ է:
Քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի խոշտանգումը պետք է անհապաղ դադարեցվի»: