Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Էս փոսը գոյություն ունի արդեն 15 օր»․ Նարեկ Կիրակոսյան

«Էս փոսը գոյություն ունի արդեն 15 օր»․ Նարեկ Կիրակոսյան
108
Երեկ, 21:54

Լրագրող Նարեկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս փոսը գոյություն ունի արդեն 15 օր։ Սա բացվել է իբր անձրևատարի մաքրման հարցը լուծելու համար, քանի որ խողովակը խցանված էր, ջուրը կուտակվում էր ու գարշահոտություն էր տարածվում։
Երկու ամիս բնակիչները զանգել են քաղաքապետարան ու «Վեոլիա Ջուր», վերջապես եկել են, քանդել, որ լուծեն հարցը, բայց թողել ու գնացել են։ Հիմա հերիք չի, որ ջուրն էլի կուտակվում է, մի բան էլ, որպես բոնուս, ունենք փոս՝ չհաշված այս փողոցում լցված քարերն ու հողը։

Աղբյուրը`   Նարեկ Կիրակոսյան