Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«ՀՀ պետական կառույցնե՛ր, ձեր կառավարման իրական դեմքն այ էդ կեղտոտ նստարաններում էր երևում»․ Մանուշ Եսայան

«ՀՀ պետական կառույցնե՛ր, ձեր կառավարման իրական դեմքն այ էդ կեղտոտ նստարաններում էր երևում»․ Մանուշ Եսայան
93
Երեկ, 21:00

Ուրեմն ռուսաստանաբնակ ճանաչված ոճաբան Գեորգի Կոտը ժամանել էր Հայաստան՝ հայտնի համերգին։ Վերջինս իր էջում ցույց է տվել մարզադաշտի փնթի վիճակը, կեղտոտ նստարանները և աղբը։ Այդ հրապարակման մասին ոմանք նշել են իրենց կարծիքը և կիսել Գեորգիի քննադատությունը։ Հիմա ուշադիր․ ինչ են արել ու ասել իշխանամետ ՀՀ հպարտ քաղաքացիները։ Ճիշտ է․ սկսել են գրել՝ դու գնա քո Ռուսաստանը, բա 30 տարի քանդել են ինչ անեն էս խեղճ հարիֆները, բա Քոչարյանը որ լափելա․․․․
Ես անկեղծ ասած գիտակցում էի, որ մի ստվար զանգված խրոնիկ ախտորոշում ունի, բայց չէի պատկերացնում դրա լրջության աստիճանը։ Քանի որ ադեկվատ և տեղին բառեր հայկական բառարանում չկան, որ ներկայացնեմ ինչ եմ կարծում այդ երեվույթի մասին, ուղղակի այստեղ ավարտեմ միտքս։
Հ․Գ․ ՀՀ պետական կառույցներ, դուք կարող եք ասֆալտի մասին անընդհատ խոսել, անվերջ բարեկեցիկ կյանքի մասին ստատուսներ գրել, ես հավատում եմ, որ դուք հավատում եք ձեր գրածին, բայց․ ձեր կառավարման իրական դեմքը այ էդ կեղտոտ նստարաններում էր երեվում, Երևանի չորացած այգիններում են երևում, օր օրի լքվող գյուղերում են երևում։

Աղբյուրը`   Մանուշ Եսայան