Չորեքշաբթի, 06 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Կտրիճ Ներսիսյան անուն-ազգանունով քաղաքացի, ում ցինիկ իշխանավորները դիմում են ոչ կոռեկտ խոսույթով, ՀՀ-ում չկա»․ Տեր Կիրակոս եպս․ Դավթյան

«Կտրիճ Ներսիսյան անուն-ազգանունով քաղաքացի, ում ցինիկ իշխանավորները դիմում են ոչ կոռեկտ խոսույթով, ՀՀ-ում չկա»․ Տեր Կիրակոս եպս․ Դավթյան
123
Երեկ, 20:30

Հայ Եկեղեցու նորություններ ֆեյսբուքյան էջը հրապարակել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի խոսքը․ «ՀՀ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ՑԻՆԻԿ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏՆԵՐ ԵՆ
ՀՀ իշխանավորները սոցցանցերի ստոր ու ցինիկ պրոպագանդիստներ են դարձել և սա ապացուցում են ամեն օր իրենց հրապարակային գրառումներում: Նրանց չի սթափեցնում ո՛չ պետական կարգավիճակը, ո՛չ պատասխանատվությունը և ո՛չ էլ երկրի վարկանիշը:
Աշխարհի բոլոր երկրները, կրոնական և միջազգային կազմակերպությունները, ողջ հայությունը ճանաչում և ընդունում է Գարեգին Բ Ներսիսյան անուն-ազգանունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում ՀՀ անձնագրում նույնպես գրված է Գարեգին Բ Ներսիսյան: Մինչդեռ այսօրվա չարամիտ իշխանավորներն ազգընտիր և օծյալ կաթողիկոսի մասին խոսելիս գրում են Կտրիճ անունը: Նման անուն-ազգանունով քաղաքացի, ում իրենք դիմում են ոչ կոռեկտ խոսույթով, ՀՀ -ում չկա:
Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության որակներ ու գործելակերպ: Նրանք քմահաճորեն ամեն Աստծու օր խախտում և ոտնահարում են երկրի օրենքները, իրենց նենգ իշխանատենչ ցանկությունները մատուցում իբրև իրականություն՝ մոլորեցնելով ժողովրդին: Սա կոչվում է մանիպուլյացիա, որը դատապարտելի բռնատիրության հետևանք է:
Ի գիտություն բոլոր տգետներին, Վեհափառ Հայրապետը մեր եպիսկոպոսապետն է, հայ ժողոովրդի հավատքի հավաքական կերպարը:
Յուրաքանչյուր քրիստոնյա հայ պետք է աչալուրջ լինի, որպեսզի չտրվի նրանց սադրանքներին ու չարամիտ գործերին, և աղոթքով հրաժարվի սատանայից ու նրա չար պաշտոնյաներից:
Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյան
Վիրահայոց թեմի առաջնորդ»։