Կիրակի, 10 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Թրամփը կարող է ձգձգել պայմանագրի կնքման գործընթացը, որ դափնիներն իրեն վերագրվեն»․ Սուրեն Սուրենյանց

«Թրամփը կարող է ձգձգել պայմանագրի կնքման գործընթացը, որ դափնիներն իրեն վերագրվեն»․ Սուրեն Սուրենյանց
187
Երեկ, 21:54

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե իրերին նայենք ռեալ, ապա այստեղ ուրվագծվում են հետևյալ սցենարները.
1. Թրամփի վարչակազմը մի կողմից չի ցանկանա արագ ստորագրման սցենարին, քանի որ նման պարագայում պետք է ընդունի, որ դափնիները պատկանում են Բայդենի վարչակազմին կամ գոնե կիսի դրանք դեմոկրատների հետ: Մյուս կողմից Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը այնքան ժամանակ, որ դափնիները իրեն վերագրվեն՝ մանավանդ, հաշվի առնելով այն, որ Թրամփին անհրաժեշտ են խաղաղության հաստատման հաջողված պատմություններ (success stories): Ժամանակի ձգձգման սցենարն իհարկե բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի: