«ՀՀ-ի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում». Վարդան Ոսկանյան
![]() 257 Շաբաթ, 09 օգոստոսի, 2025 թ., 22:30 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Դիվանագիտական պաճուճանքները մի կողմ դնելով, Իրանից հնչած պաշտոնական տեսակետներում, որոնք ներառում են ԱԳՆ հայտարարությունը և ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի բացառիկ հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը պարունակում են անհանգստություններ Վաշինգտոնում երեկ տեղի ունեցածի վերաբերյալ։ Մասնավորապես, Վելայաթիի հարցազրույցից դատելով՝ Իրանը մտադրություն ունի համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը հակազդելու նպատակով՝ համարելով, որ նման ներկայությունը ռիսկեր է պարունակում երկու երկրների համար։ Ուշագրավ է, որ, ըստ Վելայաթիի, Իրանը՝ նույնիսկ առանց Ռուսաստանի էլ, «կխոչընդոտի Կովկասում ամերիկյան միջանցքին»։ Հայաստանի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե մեր երկիրը հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում, ուստի առայժմ ոչ միայն վաղ է էյֆորիկ կերպով հրճվել «հավիտենական» խաղաղությամբ, այլ նաև պետք է գնահատել և կառավարել բոլոր հնարավոր մարտահրավերները»:
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
