«ՀՀ-ն փորձում է մանր «զիզիբիզիներ» վաճառել Իրանին»․ Հակոբ Բադալյան
![]() 276 Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 12:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ ««Քանի որ Իրանը հասանելիություն կստանա Պարսից ծոցից դեպի Սև ծով երկաթուղուն, նաև ՌԴ-ն և Իրանն իրար միջև երկաթուղային կապ ստեղծելու հնարավորություն կունենան: Եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն և Թուրքիան, այլև ՌԴ-ն ու Իրանը կստանան շատ կարևոր և իրականում շոշափելի օգուտներ: Սա իրականում աննախադեպ է, քանի որ այժմ Հարավային Կովկասից չկա երկաթուղի, որը կապի Իրանն ու ՌԴ-ն: Ուստի, կարծում եմ՝ սա շատ կարևոր համաձայնագիր է՝ բազմաթիվ օգուտներով բոլոր պետությունների և ամբողջ միջազգային հանրության, ինչպես նաև միջազգային կայունություն և անվտանգության համար»: Սա էլ ամերիկյան Ֆոսք Նյուզին տված հարցազրույցում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսինքն հասկանալի է, թե որտեղից է գալիս նաև նրա նախարարի խոսքը: Գործնականում, սա շարունակում է լինել վերը նշածս տեղեկատվա-քարոզչական փերեզակության տրամաբանության մեջ: Ստացվում է, որ Հայաստանը բարձր քաղաքական մակարդակով փորձում է մանր «զիզիբիզիներ» վաճառել աշխարհակարգային խոշորագույն տրանսֆորմացիաներով զբաղված պետություններին, այդ թվում նաև Իրանին: Օգոստոսի 18-ին Հայաստան է ժամանելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը: Եթե հայ-իրանական գագաթնաժողովի ընթացքում Երևանը հենց այս տրամաբանությունն է դնելու սեղանին, ապա կարծում եմ, որ այն «արդյունավետ» կարող է լինել միայն այն դեպքում, երբ փերեզակությունն է նաև Իրանի նախագահի այսպես ասած քաղաքական տրամաբանության շրջանակը: Ես սակայն խիստ կասկածում եմ, որ այդպես է: Բայց, եթե անգամ այդպես է նրա դեպքում, գործնականում համոզված եմ, որ այդպես չէ Իրանի գերագույն իշխանության մակարդակում: Իսկ Իրանի պետական քաղաքականությունը հենց այդ շրջանակն է, ոչ թե նախագահական: Նախագահական շրջանակը, կոպիտ ասած՝ «այսօր կա, վաղը՝ չկա»: Իսկ Իրանը կա հազարամյակներ, որպես ամենահին պետականություն, ու կա նաև ներկայումս օրինակ՝ չնայած ծանրագույն ու բարդ մարտահրավերներին: Եվ կա հենց այն պատճառով, որ եկել ու գնացել են տարբեր նախագահներ, բայց պետական քաղաքականությունը ունեցել է այլ՝ հաստատուն ու ամուր ողնաշարային կառուցվածք, որտեղ փերեզակություն եթե կա, ապա մեղմ ասած ոչ առանցքում: Եթե Երևանը օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի տրամաբանությամբ է խոսելու Թեհրանի հետ, ապա դա մեղմ ասած չի կարող լինել հայ-իրանական արդյունավետ խոսակցության նախադրյալ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
