WADA-ն պատժել է 280 ռուս մարզիկի

World Antidoping Agency (WADA)-ն պատժել է 280 ռուս մարզիկի՝ հիմնվելով Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի (LIMS) տվյալների բազայի և այնտեղից վերցված նմուշների վրա, հայտնել է WADA-ի մամուլի ծառայությունը։
Պատժված մարզիկների թիվը, ենթադրաբար, կաճի, ևս 29 դեպքի համար կարգապահական վարույթներ են հարուցվել։
Օգոստոսի 9-ին հայտնի դարձավ, որ երկու ռուս մարզիկներ կարողացել են ապացուցել, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կողմից արգելված մելդոնիում դեղամիջոցն իրենց օրգանիզմ է մտել կաթի միջոցով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության (RUSADA) արդյունքների մշակման բաժնի ղեկավար Վալերիա Գերմանը։
«Մարզիկները կարողացել են ապացուցել, որ մեծ քանակությամբ կաթ են օգտագործել, որը, ամենայն հավանականությամբ, ստացվել է կովից, որին ներարկվել է մելդոնիում պարունակող անասնաբուժական դեղամիջոց»,- ասել է նա։

Զելենսկին և Մադյարը վոլեյբոլ են խաղացել (տեսանյութ)
434Երեկ, 12:55
Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ
55322.11.2026, 00:18
«Ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
56821.11.2026, 17:30
«Ներկայացվել է նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն»․ ՀՖՖ
60021.11.2026, 14:00
Լևոն Արոնյանը հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին
74219.11.2026, 18:24
«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
66718.11.2026, 13:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
274217.11.2026, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
91815.11.2026, 21:12