«Գութան» փառատոնը տոնում է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը
![]() 370 Երկուշաբթի, 25 օգոստոսի, 2025 թ., 23:30 «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգ ու պարի ամենամյա փառատոնն այս տարի նվիրված է հայ երգի հայրիկ՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։ Փառատոնը կազմակերպում է «Մրրո» ազգային արվեստի կենտրոնը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։ Փառատոնը այս տարի կկայանա օգոստոսի 30-ին՝ Երևանի սրտում, Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ)։ Միջոցառումը բացօթյա է, ինչպես միշտ՝ հասանելի է բոլորին՝ անվճար է, տոմսեր չեն վաճառվելու։ Ամեն տարի «Գութանի» բեմում հանդես են գալիս ավելի քան ազգային ավանդական երգ ու պարի ավելի քան 20 խումբ՝ ներգրավվելով շուրջ 500 արտիստ։ Այս տարի հատուկ «Գութան» փառատոնին մասնակցելու համար Հայաստան է ժամանում Ռոստովում գործող «Զարկ» հայ ավանդական երգ ու պարի խումբը։ «Գութան» 2025-ի մասնակից խմբերն են՝ «Ակունք», «Վան», «Սասնա Ծռեր», «Նուբար», «Մասունք», «Վերադարձ», «Մարաթուկցիներ», «Արեգ», «Արդվին», «Սեբաստացիներ», «Ծովակ», «Մենք ենքմեր սարերը» (Արցախ), «Տարոնցիներ», «Գորանի», «Տավրոս», «Ծիլք», «Մենք», «Հրայրք», «Նաիրի», «Զարկ» (Ռոստով), «Դարե»։ Այս տարի ևս «Գութան» փառատոնի ծրագրում կլինեն ամբողջական Հայաստանը ներկայացնող կատարումներ, սակայն մեծ տեղ տալով Հայրիկ Մուրադյանի՝ մեզ փոխանցած մշակութային ժառանգությանը: «Գութան»-ի հիմնական նպատակն է պահպանել ու տարածել հայկական ազգային երգերն ու պարերը, դրանք ճանաչելի դարձնել հատկապես երիտասարդությանը և փոխանցել ապագա սերունդներին։ Միևնույն ժամանակ՝ փառատոնը յուրահատուկ հնարավորություն է ստեղծում Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար՝ ծանոթանալու մեր մշակութային ժառանգությանը։ Փառատոնն առաջնորդվում է մի քանի կարևոր սկզբունքներով․ Երգերի ու պարերի ներկայացում իրենց բնօրինակ՝ էթնիկ տարբերակով, առանց ժամանակակից մշակման։ Ազգային նվագարանների կենդանի կիրառություն (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն): Հայ երգի ու պարի երախտավորների կյանքին և գործունեությանը նվիրված ֆիլմերի ստեղծում և ցուցադրում։ «Գութան» փառատոնում հատուկ տեղ են զբաղեցնում նաև նախափառատոնային «ՆախաԳութան» ինտերակտիվ համերգները, որոնք կայանում են Երևանի վարչական շրջաններում և տարբեր համայնքներում՝ հայկական մշակույթը հասցնելով ամեն անկյուն։ |

Օքլենդի թանգարանից գողացել են ավելի քան 1000 արտեֆակտ
221Երեկ, 20:23
Մահացել է Շառլ Ազնավուրի քույրը
55722.10.2025, 12:42
Լուվրը վերաբացվել է
139622.10.2025, 12:10
Լուվրի կողոպուտի վնասը գնահատվում է 88 միլիոն եվրո
168921.10.2025, 22:22
Հայաստանի ճարտարապետների պալատի 172 անդամ-ճարտարապետների հայտարարությունը
61021.10.2025, 18:00
«Իմացա՞ք, Գագիկ թագավորի արձանի գլուխը «կերել» են»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
56817.10.2025, 11:12
Ցամաքային և ստորջրյա պեղումներ՝ Բերդկունքի ամրոցի տարածքում (լուսանկար)
51815.10.2025, 00:30
«Հայաստանը ձգտում է միջազգային մակարդակով արժևորել իր ուրարտական անցյալի ժառանգությունը». Հարություն Վանյան
56012.10.2025, 20:12
