«Ադրբեջանը հետևում է, որ ՀՀ պաշտպանության ոլորտը զարգացում չունենա»․ Արման Թաթոյան
![]() 97 Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ., 09:42 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի թելեգրամյան գրառումը․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ոչ միայն հակադրվում է Հայաստանի պետական շահերին, այլ նաև սկզբունքային առումով ոտնահարում է ԵԱՀԿ գործունեության հիմքերը: Այն հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգին՝ լեգիտիմացնելով ուժով, ագրեսիայով հարցերի լուծումը և պատրանքային դարձնելով ու թղթի վրա թողնելով խաղաղության գաղափարն առհասարակ: Իսկ Հայաստանի իշխանությունը մասնակցեց այդ ավանտյուրային՝ հանուն իշխանություն պահպանելու հույսերի՝ «խաղաղություն» բառը կեղծ «հաղթաթուղթ» դարձնելու համար։ Իրականում, ԱՄՆ-ում օգոստոսյան գործընթացներից հետո Ադրբեջանի իշխանությունը փոքր անգամ չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Նախ, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ առաջ է բերել ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջը՝ այն ներկայացնելով իբրև «խաղաղության պայմանագրի» համար լրջագույն խոչընդոտ: Ընդամենը երկու օր առաջ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարը, որը նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է, հայտարարել է. «Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարն Ադրբեջանում համազգային գաղափար է։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»։ Ի դեպ, մարդկանց ցուցակագրումները, ինչպես նշել եմ երեկ, սկսվել են դեռ մի քանի տարի առաջ։ Ադրբեջանի նախագահը օգոստոսյան փաստաթղթերի նախաստորագրումից հետո հայտարարել է, որ ավելացնելու է ռազմական հզորությունը։ Դրան զուգընթաց, Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ նոր համագործակցություն չսկսի կամ զարգացում չունենա: Այս փաստերն ամենևին էլ սպառիչ չեն, բայց հստակ ցույց են տալիս ծանրագույն վտանգները ՀՀ ինքնիշխանության ու պետականության համար, ինչպես նաև պարզ դարձնում, որ այդ պայմաններում իրական խաղաղության մասին խոսել հնարավոր չէ։ Այդ մասին միակողմանի խոսում է միայն ՀՀ իշխանությունը և իշխանական պրոպագանդան՝ ՔՊ իշխանության պահպանության համար»։ Աղբյուրը` Արման Թաթոյան |

Փարիզի դատարանը բավարարել է Սարկոզիին բանտից ազատելու միջնորդությունը
11117:25
«Ո՞ւր է իրականում առաջարկում վերադառնալ Ռոբերտ Քոչարյանը». Մարիա Կարապետյան
9917:24
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 22 հարց
7617:12
«Ուզում ա Հայաստանը ցախի նման վառի երրորդ երկրի աշխարհաքաղաքական շահերի փեչերում». Արման Եղոյան
10217:00
«Կարո՞ղ է վախենում եք խոսել». լրագրողը՝ Արտակ Դավթյանին (տեսանյութ)
11616:54
«Ռենտգեն ապարատով ես սկան անո՞ւմ». Անժելա Էլիբեգովա
12616:18
«Միքայել Արզումանյանը որևէ հանցանք չի կատարել». Երեմ Սարգսյան (տեսանյութ)
12316:12
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են արմատապես փոխել BBC-ի աշխատանքը
12316:10
