«Մեր գերիները մնացել են Աստծո հույսին»․ Թագուհի Թովմասյան
![]() 107 Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ., 12:18
«Հայ գերիների հարցն ի պաշտոնե պարտավոր է լիներ կառավարության ուշադրության կենտրոնում և Նիկոլ Փաշինյանի հոգածության ներքո, բայց քանի որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գերիների հարցը հետ է մղվել 6-րդ պլան, ուստի մենք այսօր ունենք իրավիճակ, որ հայ գերիները գտնվում են անօգնական վիճակում, Բաքվի բանտերում նրանք կեղեքվում են, ենթարկվում են խոշտանգումների․․․»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Դիտարկմանը, թե Կառավարությունը պնդում է, որ գերիների հարցն առաջնային պլանում է և նախաստորագրումից հետո հնարավոր է՝ վերադառնան, Թովմասյանը պատասխանեց․ «2021թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր գերիները մի քանի օր էլ կսպասեն, մի քանի օր էլ կներեն մեզ, հանուն Հայաստանի Հանրապետության են նստած․․․ 21թ․-ից անցել է չորս տարի, ո՞ւր են մեր գերիները, բա չեն վերադառնում, հետևաբար Նիկոլ Փաշինյանի թիմակիցների կողմից հերթական ստի չափաբաժնի բացթողնումը որևէ իրավական կամ փաստական հետևանք չի կարող ունենալ։ Գերիների հարցն անհանգստություն է պատճառում Նիկոլ Փաշինյանին։ Նրանք մնացել են Աստծո հույսին»,- ասաց պատգամավորը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
