Հինգշաբթի, 04 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը»․ Սուրեն Սուրենյանց

«Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը»․ Սուրեն Սուրենյանց
66
Այսօր, 14:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի ավտորիտար մտածողության խեղճությունը
Փաշինյանն այսօր գրել է․ «Ճի՞շտ է ճանապարհը, թե սխալ՝ կախված է նրանից, թե ուր ես գնում»։
Սա վտանգավոր ու մոլորեցնող թեզ է։
Ճանապարհի ճիշտ կամ սխալ լինելը չի կարող որոշվել միայն վերջնական նպատակով։
Եթե այն տանում է դեպի բռնապետություն կամ երկրի կապիտուլյացիա ՝ դա սխալ է։
Ճանապարհի բնույթը չի փոխվում նպատակով․ անդունդը անդունդ է, գահավիժումը՝ գահավիժում:
Իմմանուել Կանտը հստակ է ասել․ «Գործիր այնպես, որ քո վարքի սկզբունքը դառնա համընդհանուր օրենք»։
Կան արժեքներ, որոնք բացարձակ են և չեն կարող զոհաբերվել որևէ նպատակի համար։
Իսկ Արիստոտելը հիշեցնում է․
«Մենք այն ենք, ինչ անում ենք անընդհատ․ իսկ կատարելությունը սովորություն է, ոչ թե նպատակ»։
Այսինքն՝ ճիշտ լինելը պայմանավորված է ճանապարհի ընթացքով, ոչ թե միայն վերջնակետով։
Ճիշտ ճանապարհը այն է, որ արդար է, անվտանգ է և արժանապատիվ։ Իսկ «նպատակի համար ամեն ինչ կարելի է» մտածողությունը ուղիղ ճանապարհ է դեպի ավտորիտարիզմ»։