«Արևմուտքը պահանջում էր Վրաստանից՝ 2-րդ ճակատ բացել ՌԴ-ի դեմ»․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ երկրներն օգտագործեն այնպես, ինչպես օգտագործեցին Ուկրաինան։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Քաղաքական գործիչը ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները իրենց քաղաքականությամբ և հայացքներով պաշտպանում են իրենց երկիրը և նրա շահերը։
«Մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը օգտագործի մեր երկիրը այնպես, ինչպես օգտագործեց Ուկրաինան և կրի այն ծանր հետևանքները, որոնք, ցավոք, ունի Ուկրաինան», - ընդգծել է Կալաձեն։
Քաղաքապետը հավելել է, որ Արևմուտքը փորձում է Վրաստանին ներքաշել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ։ Նրա խոսքով՝ երկրի վարչապետին սպառնացել են, շանտաժի են ենթարկել և պահանջել են, որ հանրապետությունում բացվի երկրորդ ճակատ՝ զենքի դիմաց։
Օգոստոսի վերջին Կալաձեն հայտարարել էր, որ եթե Արևմուտքը շարունակի շանտաժի ենթարկել Վրաստանին, հանրապետության իշխանությունները կարող են հրապարակել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու պահանջների ապացույցներ։
Ավելի վաղ Վրաստանում ձերբակալվել է եվրոպական երկրների կողմից հետախուզվող Ուկրաինայի քաղաքացի։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
8003:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
8802:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
10101:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
9400:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
114Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
121Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
112Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
97Երեկ, 22:06