«Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ»․ Ռուբեն Ռուբինյան
![]() 379 Ուրբաթ, 05 սեպտեմբերի, 2025 թ., 21:48 «Մեզ մոտ միջանցք բառը ո՞ր հարցում է խնդրահարույց․ Ադրբեջանը մինչ այժմ միջանցք ասելով՝ նկատի ուներ արտատարածքային միջանցք, իսկ նախագահ Թրամփը միջանցք ասելով՝ նկատի չունի արտատարածքային միջանցք։ Ստորագրվել է փաստաթուղթ՝ հռչակագիր, որը բացառում է արտատարածքային միջանցքի գոյությունը»,- այս մասին «Ֆակտոր»-ի եթերում նշել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վաշինգթոնյան փաստաթղթին և փորձելով հերքել ընդդիմության այն մեղադրանքները, թե դրանով ՀՀ իշխանությունը միջանցք է տալիս Ադրբեջանին։ «Չի՛ լինելու արտատարածքային միջանցք, վե՛րջ, այդ թեման փակված է»,- ընդգծել է Ռուբինյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ այդ փաստաթղթում Ադրբեջանին տրվող ճանապարհի դեպքում նշված է «անխոչընդոտ» բառը, մինչդեռ ՀՀ-ի դեպքում այդ բառը նշված չէ, Ռուբինյանն ասել է․ «Մեզ համար էլ գրված է, որ առավելությունները լինելու են փոխադարձ։ «Անխոչընդոտ» բառը քաղաքական մազոխիզմի շրջանակներում տարբեր անհաջողակ քաղաքական գործիչներ որոշել են իրենց լպիրշ մազոխիստական ցանկությունների ծիրում մեկնաբանել․․․ Սխալ են մեկնաբանում։ Անխոչընդոտ ճանապարհը չի կարող մեկնաբանվել որպես մի բան, որը զուրկ է ընթացակարգերից կամ հայկական կողմի վերահսկողությունից»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
