«Նույնիսկ չեմ ուզում տեսնել նրան». Վարազդատ Հարոյան

Օգոստոսին հայտնի դարձավ, որ Վարազդատ Հարոյանը որոշել է հեռանալ Հայաստանի ազգային հավաքականից։ Նա հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ իր որոշման հիմքում Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն է։
Հարոյանը նախօրեին հարցազրույց է տվել Championat.com-ին:
Հարցին, թե ինչ խնդիրներ է ունեցել Մելիքյանի հետ, նախկին պաշտպանն ասել է. «Չեմ ուզում մանրամասնել։ Չինաստանից հետո որոշեցի վերադառնալ տուն՝ իմ հարազատ թիմ, բայց «Փյունիկում» դժվարություններ ունեցա Եղիշե Մելիքյանի հետ: Ես նրան վաղուց էի ճանաչում: Շատերն ինձ ասում էին, որ մենք միասին չենք կարող աշխատել և այդպես էլ եղավ։ Ես այլևս նրա հետ չեմ աշխատի։ Ես նույնիսկ չեմ ուզում տեսնել նրան»: Մելիքյանի պատճառով նաև հավաքականի՞ց հրաժարվեցիր հարցին՝ այսպես է արձագանքել. «Երկու շաբաթ առաջ ասացի, որ ուզում եմ ավարտել կարիերաս Հայաստանի ազգային հավաքականում, և այդպես էլ արեցի։ Դա կապված էր միայն մարզչի հետ։ Ես կարող էի երկար տարիներ օգնել ազգային հավաքականին, ինչպես արել եմ։ Անցկացրել եմ 92 խաղ, հավաքականին տվել եմ այն ամենը, ինչ կարող էի: Վերջին տարիներին եղել եմ ավագը։ Պարզապես ժամանակն էր ավարտել կարիերաս ազգային հավաքականում։ Թաքցնելու բան չկա. այս որոշումը կայացվել է մարզչի փոփոխությունից հետո»:

Ջանես Նազարյանը՝ Բաքվում ընթացող աշխարհի առաջնության չեմպիոն
106Երեկ, 20:36
20 տարի պաշտոնավարելուց հետո Հրաչյա Ռոստոմյանը հրաժարվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
114Երեկ, 19:18
Ջանես Նազարյանը 9:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին (տեսանյութ)
39128.07.2026, 15:36
Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
107628.07.2026, 13:46
Ռոբերտ Հովհաննիսյանը դարձել է Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
53328.07.2026, 00:24
Հայտնի է 2026 թվականի Աշխարհի առաջնության լավագույն գոլի հեղինակը (տեսանյութ)
149427.07.2026, 23:55
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
45527.07.2026, 16:06
12 հրաձիգ՝ 5 ոսկի, 1 արծաթ և 3 բրոնզ
63526.07.2026, 18:54