ԱՄՆ-ն բանակցություններ է վարել թալիբների հետ

ԱՄՆ-ն բանակցություններ է վարել «Թալիբան» շարժման հետ՝ ամերիկացի պատանդների ազատ արձակման վերաբերյալ, հաղորդում է «Ռոյթերս»-ը։ Հիշեցնենք՝ թալիբները Աֆղանստանում իշխանության գլուխ են 2021 թվականից։
Ամերիկյան կողմը ներկայացրել են նախագահի պատանդների ազատ արձակման հարցերով հատուկ դեսպանորդ Ադամ Բյոլերը և Աֆղանստանի հարցերով նախկին հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը։ Աֆղանական կողմը ներկայացրել է արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին։
Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկու կողմերն էլ կշարունակեն բանակցությունները, «հատկապես միմյանց երկրներում պահվող քաղաքացիների վերաբերյալ»։ Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռևս մեկնաբանություններ չեն արել։
«Ռոյթերս»-ի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները հիասթափված են «Թալիբան»-ի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ պարտավորությունների կատարման դանդաղ տեմպից։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
4603:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
7102:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
8801:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
8000:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
106Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
114Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
104Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
90Երեկ, 22:06