Պուտինը մասնակցել է «Արևմուտք-2025» զորավարժություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական համազգեստով ժամանել է Նիժնի Նովգորոդի մարզ, որտեղ Մուլինոյի զորավարժարանում ընթացել է ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների հիմնական փուլը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինը ուսումնասիրել է Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործվող զենքի և հատուկ ռազմական տեխնիկայի նմուշները։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ զորավարժությունների շրջանակներում միջոցառումները տեղի են ունենում 41 զորավարժարաններում, դրանց մասնակցում է 100 հազար զինծառայող, և ներգրավված է մոտ 10 հազար զենք և տեխնիկա։ «Զորավարժությունների նպատակն է՝ մարզել ինքնիշխանության, տարածքային ամբողջականության անվերապահ պաշտպանության և Միութենական պետության ցանկացած ագրեսիայից պաշտպանվելու համար անհրաժեշտ բոլոր տարրերը», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Ռուսաստանի նախագահին զեկուցել է, որ ռուսական կողմից զորավարժություններին մասնակցում են Լենինգրադի և Մոսկվայի ռազմական օկրուգների զորքերը, Ավիատիեզերական ուժերի զորամասերը, Հյուսիսային և Բալթյան նավատորմերի ուժերը, իսկ բելառուսական կողմից՝ տարածաշրջանային խմբի մաս կազմող զորքերը։
Զրավարժություններին մասնակցել են նաև Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Բուրկինա Ֆասոյի, Կոնգոյի և Մալիի պաշտպանության նախարարությունների ռազմական զորակազմեր և օպերատիվ խմբեր։
Զորավարժությունները անցկացվել են սեպտեմբերի 12-ից 16-ը Ռուսաստանում և Բելառուսում։ Մուլինո զորավարժարանում անցկացվող ռազմական զորավարժությունները դարձել են Ռուսաստանի և Բելառուսի բանակների համատեղ զորավարժությունների 2025 թվականի եզրափակիչ փուլը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ համատեղ ռազմավարական զորավարժություններին մասնակցել են Ռուսաստանի տարածքում՝ ավելի քան 50 հազար զինծառայող, ավելի քան 3,5 հազար միավոր զենք և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 100 ինքնաթիռ և ավելի քան 80 նավ և օժանդակ նավեր, Բելառուսի տարածքում՝ մինչև 7 հազար զինծառայող, որոնցից ավելի քան 1,2 հազարը տարածաշրջանային ուժերի խմբի ռուսական բաղադրիչից էին։
Զորավարժությունների պատճառով Լեհաստանը որոշել է փակել Բելառուսի հետ սահմանը, մինչդեռ Լիտվան, Լատվիան և Էստոնիան սահմանափակել են իրենց օդային տարածքը մուտք գործելը և ուժեղացրել սահմանային անվտանգության միջոցառումները։

«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
5802:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
8101:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
7400:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
102Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
111Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
101Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
86Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
97Երեկ, 21:54