«Տեսնում ենք ՀՀ իշխանության լռությունը՝ ադրբեջանական նվերների դիմաց»․ Արամայիս Աղաբեկյան
![]() 308 Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 11:00 «Այսօր ՀՀ իշխանության կողմից ամեն ինչ արվում է մերժման քաղաքականությունը տեղ հասցնելու համար, առնվազն այն փաստը, որ այսօր սեպտեմբերի 19-ն է, և մենք որևէ իշխանական պաշտոնյա չենք տեսնում Եռաբլուրում, արդեն ամեն ինչ ասում է»,- ասել է Եռաբլուր այցելած Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ «Հայ ժողովրդի մի հատվածը, իր մի կտորը տեղահանության, էթնիկ զտման է ենթարկվել, և այդ օրվա կապակցությամբ կա ընդամենը մեկ քաղաքական գնահատական, դա Գևորգ Պապոյանի գնահատականն է, որ, ըստ իրենց, սեպտեմբերի 19-ը ՀՀ անկախության օրն է։ Այսինքն, այս մարդիկ գնում են այն ճանապարհով, որ մերժելով իրականությունը՝ կարող են ստանալ որոշակի քաղաքական դիվիդենտներ՝ վերարտադրելու համար և իրացնում են։ Համոզված եմ, որ ընտրական պրոցեսներից առաջ ադրբեջանական իշխանությունն իր համար ընդունելի ՀՀ ներկայիս իշխանության համար որոշակի նվերներ էլ ունի նախատեսած, և այդ նվերների դիմաց հիմա մենք տեսում ենք այս լռությունը, այս փաստացի, եթե չասենք՝ թշնամական, առնվազն՝ ոչ հայկական քաղաքական գնահատականը և ընկալումը իշխանության կողմից»,- ասել է Արամայիս Աղաբեկյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
