«Գերմանիան Իսրայելի գործողությունները ցեղասպանություն չի համարում»․ Մերց

Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ այն գնահատականի հետ, որ Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ցեղասպանություն են։
Ինչպես հաղորդում է Report-ը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այս մասին հայտարարել է Մադրիդում՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամուլի ասուլիսում։
«Մենք համաձայն չենք այս գործողությունները որպես ցեղասպանություն բնութագրելու հարցում», - ասել է կանցլերը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ «Մենք կիսում ենք այն գնահատականը, որ սա (Իսրայելի գործողությունները - խմբ.) անհամաչափ է», - հավելել է նա։
Մերցի խոսքով՝ Իսրայելի կառավարությունը «այս կերպ չի հասնի իր նպատակներին», այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը։ «Մենք Իսրայելի կողմից ենք, բայց դա չի նշանակում, որ մենք աջակցում ենք Իսրայելի կառավարության կողմից կայացվող յուրաքանչյուր որոշմանը», - ընդգծել է կանցլերը։
Մերցը նաև կրկնել է, որ «Գերմանիայի կառավարության համար Պաղեստինի պետականության ճանաչումը ներկայումս քննարկման թեմա չէ»։
Կանցլերը խոստովանել է, որ Բեռլինի դիրքորոշումը մասամբ կապված է Գերմանիայի պատմության հետ։ «Մեկ բան նույնպես պարզ է. Իսրայելի կառավարության քննադատությունը պետք է հնարավոր լինի, բայց մենք երբեք չպետք է թույլ տանք, որ այն օգտագործվի հրեաների նկատմամբ ատելություն հրահրելու համար»,- հայտարարեց նա։

«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
5802:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
8101:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
7400:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
102Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
111Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
101Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
86Երեկ, 22:06
«Պուտինը Երևանին ստիպեց կողմնորոշվել, և Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվեց դեպի Թուրքիա»․ Նարինե Մկրտչյան
97Երեկ, 21:54